Jump to content

Մերչիսոն (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերչիսոն
Բնութագիր
Երկարություն780 կմ
Ավազանի մակերես91 252 կմ²
Գետաբերանի տեղակայումՀնդկական օվկիանոս
Կոորդինատներ
Հոսող հոսքերOrd River?, Impey River?, Roderick River?, Sanford River? և Yalgar River?
Ջրի մարմիններOliba Pool?
ԵրկրամասԱրևմտյան Ավստրալիա

Մերչիսոն (անգլ.՝ Murchison River), գետ Արևմտյան Ավստրալիա նահանգի արևմտյան մասում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերչիսոն գետը սկիզբ է առնում Ռոբինզոն լեռան հարավային լանջից, որը մոտ է Փիք-Հիլ բնակավայրին և գտնվում է Արևմտյան Ավստրալիա նահանգի կենտրոնական մասում։ Վերին հոսանքում գետը ձգվում է դեպի արևմուտք, շուրջ 130 կմ մինչև վայրը, որտեղ նրան է միանում Յալգար (անգլ.՝ Yalgar River) գետը։ Այնուհետև Մերչիսոնը շարունակում է հոսքը արևմտյան ուղղությամբ ևս 100 կմ, որից հետո փոխում է ընթացքը դեպի հարավ-արևմուտք։ Շուրջ 120 կմ հոսքից նրան է միանում Ռոդերիկ գետը և հաջորդ 70 կմ -ից` Սանֆորդը։ Հաջորդ 100 կմ-ի ընթացքում Մերչիսոնը մի քանի կտրուկ շրջադարձեր է կատարում և այնուհետ հոսում է արևմտյան ուղղությամբ։ Հետագայում գետը մի քանի անգամ փոխում է իր հոսքի ուղղությունը։ Վերջին շրջանում Մերչիսոնը հոսում է հարավարևմտյան ուղղությամբ, ապա թափվում է Հնդկական օվկիանոս, Կալբարի քաղաքի մոտ, որը գետի ափին գտնվող միակ բնակավայրն է։ Տարածքի կլիման բավականին չոր է, անձրևներ տեղում են միայն ցիկլոնային շրջանում։ Երաշտի ժամանակ Մերչիսոնը շատ տեղերում ցամաքում է[1]։

Գետի երկարությունը կազմում է 780 կմ, իսկ ավազանի տարածքը` մոտ 91,251 կմ քառ.[2]։

Գետն առաջին անգամ՝1839 թվականին հետազոտել է ճանապարհորդ Ջորջ Գրեյը, որն այն անվանել է շոտլանդացի երկրաբան Ռոդերիկ Իմպի Մուրչիսոնի պատվին[1]։1920-1930-ական թվականներին գետի գետաբերանը մեծ մասսայականություն էր վայելում տեղի հանքարդյունաբերական ընտանիքների համար՝ որպես հանգստավայր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ կառուցվել է ռազմական տուրիստական ճամբար։ 1963 թվականին գետի մոտ ձևավորվել է Կալբարի ազգային պարկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Murchison River» (անգլերեն). Encyclopædia Britannica Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 29 января 2009-ին.
  2. «Economics - Murchison River» (անգլերեն). Australian Natural Resources Atlas. Department of the Environment, Water, Heritage and the Arts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 29 января 2009-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Curry, P.J. et al. (1994) An inventory and condition survey of the Murchison River catchment and surrounds, Western Australia. Department of Agriculture, Western Australia: Technical Bulletin Number 84. 0-7309-5998-8
  • Western Australia. Dept. of Land Administration. Cartographic Services Branch.(1991) Land systems of the Murchison River catchment and surrounds : map series to accompany W.A. Department of Agriculture technical bulletin no. 84 Map Data: Scale 1:250,000 (E 115o10'--E 118o45'/S 25o—S 28o10').Notes: Land systems of the Murchison River catchment and surrounds by K.A. Leighton ... [et al.]. Date of survey: 1986-1988. Location maps:Belele, Byro, Cue, Glenburgh, Murgoo, Robinson Range.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերչիսոն (գետ)» հոդվածին։